Քաղաքի մասին
-
Սեւանա լիճ - (նաև` Գեղամա ծով), լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի` մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լիխնիտիս անուններով: Ի տարբերություն Ուրմիա և Վանա լճերի` բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Աշխարհի` քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է (առաջինը Հարավային Ամերիկայի Տիտիկակա լիճն է)։ Գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա, մակերեսը 1240 կմ2 է, խորությունը հասնում է 83մ-ի։ Սևանա լճին շրջապատում են հարավից` Վարդենիսի, արևմուտքից` Գեղամա, հյուսիս-արևմուտքից` Փամբակի, հյուսիս-արևելքից` Արեգունի լեռնաշղթաները։ Լճի մեջ լցվում է 28 գետ ու գետակ,որոնց տարեկան գումարային հոսքը շուրջ 0.8 խոր. կմ է,իսկ լճից սկիզբ առնող միակ գետի` Հրազդանի միջոցով իրականացվող ջրերի տարեկան արտահոսքը 0.7խոր. կմ: Երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սևանա լիճն առաջացել է 3-րդական դարաշրջանում և ի սկզբանե եղել է ավելի ծանծաղ, քան այսօր։ Այդ են վկայում Սևանա լճի ափին 20-րդ դարի 1950-ական թվականներին կատարված հնագիտական ուսումնասիրությունները։ Լճում էնդեմիկ տեսակներց է իշխան ձուկն իր չորս տեսակներով` գեղարքունի, ամառային բախտակ, ձմեռային բախտակ, բոջակ։ Լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով իշխանի համար կենսաբանական պայմանները խիստ վատացել են։ Այն այժմ ոչնչացման եզրին է և գրանցված է Կարմիր գրքում։ 1924 թվականից Լադոգա և Չադ լճերից Սևան է բերվել սիգը, որը շատ արագ բազմացավ և ունի արդյունագործական նշանակություն։ Սևանի ձկնատեսակներից է նաև կողակը։ Ջրի մակարդակի իջնելը 1950 թվականից էներգետիկ կարիքների և ոռոգման նպատակով լճից մեծ քանակությամբ ջրի բաց թողնման հետևանք էր։ Այն հանգեցրեց շատ ձկնատեսակների ոչնչացման, ափամերձ հատվածների ճահճացման և բնապահպանական աղետի իրական վտանգի առաջացման։ 1980-ական թվականներին լճից ջրի բացթողումը էապես կրճատվեց, և կառուցվեց 48 կիլոմետր երկարությամբ Արփա-Սևան թունելը` Արփա գետի ջրերը լիճ տեղափոխելու համար: Այդուհանդերձ, լճի ներկայիս մակարդակը 11 մետրով ցածր է նախնականից, որը 2000 մետրով բարձր է եղել ծովի մակերևույթից: Լճի իջնելուն համընթաց բարձրանում է նաև ջրի ջերմաստիճանը և այդ պատճառով տուժում են ձկներն ու բուսատեսակները, որոնք սովոր էին սառը ջրին: Լիճը վարակվեց կապտականաչ ջրիմուռներով, խախտվեց նաև գազային ռեժիմը՝ պակասեց թթվածնի քանակը, որը և իր հերթին անդրադաձավ կենդանական և բուսական աշխարհի վրա։ Սևանա լճի մասին գրվել են շատ բանաստեղծություններ և լեգենդներ: Կղզիներ, թերակղզիներ:Սևանա լիճը նախկինում ունեցել է մեկ կղզի, որը ջրի մակարդակի իջեցման հետևանքով դարձել է թերակղզի:
Հյուրանոցներ
-
ՄԱՐԻԱ ՌԵԶՈՐԹ, Սևան
Մարիա հանգստյան տունը գտնվում է Սևան քաղաքում՝ Սևանա լճի ափին: Հանգստյան տան բոլոր 50 սենյակները կահավորված և հագեցված են անհրաժեշտ հարմարություններով:
Սենյակներից դուրս` հյուրերը կարող են վայելել իրենց հանգիստը լողավազանում կամ լողափին` բացօթյա վոլեյբոլ կամ բիլիարդ խաղալով: Երեխաների հետ հանգստի մեկնած ընտանիքներին դուր կգա մանկական խաղահրապարակը:
Հանգստյան տնից ոտքով կարելի է հասնել լողափ...
ՙ՚ՙ՚ -
ԿԱՊՈՒՏԱԿ ՍևԱՆ, Սևան
Կապուտակ Սևան հանգստյան տունը տեղակայված է Փոքր Սևանի արևելյան ափին՝ Ճամբարակ քաղաքի մոտակայքում: Կանաչ անտառապատ գոտիով շրջապատված հյուրանոցը դժվար է նկատել ճանապարհից:
Հանգստավայրից մինչև լճի ափն ընկած տարածքը ծածկված է սաղարթախիտ սոճիներով, որը մի յուրահատուկ առողջարար միջավայր է հանգստացողների համար: Այստեղ մինչև ուշ սեպտեմբեր դուք կարող եք վայելել տաք ու արևոտ եղանակը:
ՙ՚ՙ՚ԱՐևԻԿ ԱՌՈՂՋԱՐԱՆ, Սևան
Առողջարանը 2004թ.-ին սեփականաշնորհվել և կապիտալ վերանորոգվել է մասնաշնքերից մեկումը, որն ունի 150 համար, բարեկարգվել է ողջ համակարգը:
ՙԱրևիկ՚ առողջարանը գտնվում է Սևանա լճի գեղատեսիլ ափերից մեկում: Բարեհամբյուր անձնակազմը հյուրերին տրամադրում է բարձրորակ սպասարկում , և ապահովում անմոռանալի հանգիստ:
Անցկացնելով ժամանակ Մեր առողջարանում, Դուք կկտրվեք ձեր բոլոր հոգսերից և կվայելեք Սևանա լճի...
ՙ՚ՙ՚Հարսնաքար, Սևան
\"Հարսնաքար\" հյուրանոցային համալիրը գտնվում է Սեւանի ափին` մի բարձրադիր հրվանդանի վրա: Այս հյուրանոցն առաջարկում է էլեգանտ ոճի սենյակներ եւ բոլոր հարմարություններով ապահովված մերձափնյա տնակներ: Այստեղ կարելի է օգտվել գիտաժողովների դահլիճից, ջրաշխարհից, ձիավարժարանից, թենիսի խաղադաշտից, շոգեբաղնիքից եւ...
ՙ՚ՙ՚Բեսթ Վեսթերն Բոհեմյան, Սևան
\\\\\\\\\\\\\\\"Բեսթ Վեսթըռն Բոհեմյան\\\\\\\\\\\\\\\" հյուրանոցը հանգստի համար առաջարկում է իր հարմարավետ եւ ժամանակակից ոճի սենյակները: Այստեղ յուրաքանչյուր սենյակ ունի հեռակառավարման ալեհավաք, սառնարան, հեռախոս, բար: Հյուրանոցն ունի նաեւ բացօթյա լողավազան, կոնֆերանսների դահլիճ, սրճարան, պարադահլիճ, մանկական ակումբ, լվացքատուն: Եվ ուշադրություն` հյուրանոցը սիգարի սիրահարներին առաջարկում է իր...
ՙ՚ՙ՚Ախթամար, Սևան
\\\"Ախթամար\\\" հյուրանոցը տեղակայված Է Սեւանա լճի ափին` դեպի Դիլիջան տանող ճանապարհի ձախ կողմում: Հյուրանոցը կառուցվել է դեռեւս 1964 թվականին, իսկ 2010-ին վերաբացվել է` առաջարկելով մեծ թվով շքեղ կահավորված համարներ: Գրեթե բոլոր համարների պատշգամբներից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Սեւանա լիճ: Հյուրերի տրամադրության տակ են հետեւյալ ծառայությունները` ռեստորան, ջազ/սիգար բար, խաղատուն, մանկական...
ՙ՚ՙ՚Էջ 1/1 |- 1